Քննարկում, որ չի կարելի բաց թողնել.Ֆիլիպ Ռոթի “Մեռնող կենդանին
Հարմարավետ և հյուրընկալ միջավայրում “Սիրիր մերձավորիդ” հաղորդաշարը հրավիրում է երկու գրքասերների հաղորդավարի հետ միասին ճամփորդելու՝ գրականության զարմանահրաշ աշխարհով: Հաղորդաշարը հարթակ է տրամադրում հյուրերին՝ կիսվելու իրենց կարծիքներով, տպավորություններով և առանձնահատուկ տեսակետներով ներկայացված գրքի վերաբերյալ՝ խթանելով գրականության ավելի խորը ըմբռնումը: Հաղորդավար՝ Հասմիկ Ավագյան Հյուրեր՝ Անուշ Սեդրակյան և Լյուսիլ Ջանինյան
Թարգմանչական շաբաթ.
Բացում ենք թարգմանչական ետնաբեմի փակագծերն ու հաջողելու գաղտնիքները սիրելի գործընկերոջս՝ Անի Անանյանի հետ:
Թարգմանչական հարց ու փորձ
🔹Արդյո՞ք համալսարանական կրթությունը բավարար է թարգմանիչ դառնալու համար։
🔹Ի՞նչ բարդություններ ունի ժամանակակից գրականությունը կամ ֆիլմերը հայերեն թարգմանելը։
🔹Թարգմանչության ի՞նչ ճյուղավորումներ և ուղղություններ կան։
🔹Ի՞նչ հիմնական խնդիրներ կան այս ոլորտում․ ինչպե՞ս կարող է համաժամանակյա թարգմանությունը վնասել մարդու առողջությունը։
🔹Ինչո՞ւ արհեստական բանականությունը չի կարողանում լիովին փոխարինել թարգմանիչներին։
Թարգմանչի աշխատանքի մասին զրուցում են Լյուսիլ Ջանինյանը, Արաքսյա Գրիգորյանը և Գևորգ Հարությունյանը։
Հարցազրույց Ալբերտ Ավետիսյանի հետ՝ Գործարար ալիքի եթերում
🔹Ոսկե ծիրան 2025-ը թարգմանելու տպավորությունները: 🔹Համաժամանակյա և հաջորդական թարգմանությունների հմտությունների զարգացումը:
🔹Գեղարվեստական գրքի թարգմանությունն ու հասարակության շրջանում դրա ընկալումը:
Այս և այլ թեմաների մասին զրույցը՝ արտասահմանյան գրականագետ, համաժամանակյան, հաջորդական և գեղարվեստական գրքերի թարգմանիչ Լյուսիլ Ջանինյանի հետ:




